Հայերեն   English   Русский  

«Դու պիտի ճախրես»


  
դիտումներ: 836

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որը երկար տարիներ մենահամերգով չի ներկայացել հայրենիքում, սեպտեմբերի 7-ին իր արվեստի երկրպագուներին մեծ տոն է պարգևելու`

հանդես գալով «Դու պիտի ճախրես» խորագրով համերգային ծրագրով: Այն նախատեսվում է անցկացնել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Այդ նպատակով նախաձեռնության հեղինակները համագործակցում են «City of smile» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

«Բախտ եմ ունեցել մեր հայրենիքում հանդես գալ մենահամերգներով, հեղինակային երեկոներով: 2001 թվականին հեղինակային համերգ կազմակերպեցինք` նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2002 թվականին Սարդարապատում եմ խոշոր համերգային ծրագրով ներկայացել` նվիրված մայիսյան հաղթանակներին, այնուհետև ելույթներ եմ ունեցել տարբեր կարևորագույն միջոցառումների շրջանակներում:

Այս տարի նախաձեռնեցինք իմ կողմից երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք օգտակար լինել այն երեխաներին, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»,-հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ ոչ մի անգամ Հայաստանում գումարով համերգ չի ունեցել, ոչ մի միջոցառման համար չի վճարվել, և դա իր ցանկությունն է եղել: «Այս անգամ երեկոյի ամբողջ հասույթը տրամադրվելու է երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- նշեց երաժիշտը:

Գևորգյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր անսամբլներին, որոնք մասնակցելու են ծրագրին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Պարի պետական անսամբլին, «Սարդարապատ» պարի խմբին և մյուս մասնակիցներին:

Խոսելով համերգի խորագրի մասին` Գևորգյանը շեշտեց, որ «Դու պիտի ճախրես»-ը իր նոր ձայնասկավառակի անվանումն է:

«City of smile» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ տեղեկություն տրամադրեց հիմնադրամի մասին` նշելով, որ այն ամբողջությամբ հոգում է քաղցկեղ կամ արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը:

«Փորձում ենք այնպես անել, որ ծնողները ոչ թե մտածեն ֆինանսական խնդիրների մասին, այլ երեխաների կողքին լինեն, աջակցեն նրանց, հոգ տանեն երեխաների մասին»,- ընդգծեց Դեմիրճյանն ու կոչ արեց գործարարներին, հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցել համերգին:

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, «Դու պիտի ճախրես» խորագրով բարեգործական մենահամերգ կունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Արա Գևորգյանը և համերգի կազմակերպիչները:

«Սոցցանցերում ամեն օր նկատում եմ, որ մարդիկ խնդրում են այս կամ այն երեխային օգնել: Այդ է պատճառը, որ բարեգործական համերգ կազմակերպելու մտահաղացում առաջացավ»:

Պատասխանելով հարցին, թե ինչ սպասումներ ունի մենահամերգից` երաժիշտը նշեց, որ մտավախություններ կան, որ ինչ-որ բան կարող է չհաջողվել։ «Մեր հասարակությունն այդքան էլ ակտիվ չէ տոմսեր գնելու հարցում, որովհետև ժամանակին անվճար տոմսեր շատ է բաժանվել:Կոչ եմ անում մարդկանց իրենց փոքրիկ լումայով կանգնեն մեր երեխաների կողքին»,- ասաց Գևորգյանը։

Ասուլիսին ներկա «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հիշեց Արա Գևորգյանի մեծ մենահամերգները և հավաստիացրեց, որ կրկին որակյալ երաժշտության պահանջ կա Հայաստանում:

«Փորձում ենք այնպես անել, որ երեխաների ծնողները ոչ թե մտածեն ֆինանսական խնդիրների մասին, այլ իրենց երեխաներին հոգեբանական աջակցություն ցույց տան, ուժեղ լինեն»,-նշեց Դեմիրճյանը։

Դեմերճյանն նշեց, որ եթե Հայաստանում հնարավոր չի լինում բուժումն իրականացնել, ապա առանձին հաշվեհամար է բացվում փոքրիկի համար, և փորձում են կազմակերպել դրամահավաքություն, քանի որ հիմնադրամի միջոցներով հնարավոր չէ ապահովել բուժումն արտասահմանում։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երաժիշտ Արա Գևորգյանի բարեգործական մենահամերգ:Ելույթ կունենան նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Պարի Պետական համույթը , Պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի պետական համույթը և այլք։ Համերգի կազմակերպիչները հորդորեցին բոլոր ցանկացողներին միանալ իրենց` նշելով, որ հովանավորների կարիք ունեն:

Հիշեցնենք`«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն ամբողջությամբ ֆինանսավորում է քաղցկեղով կամ արյան հիվանդություննՆշենք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երաժիշտ Արա Գևորգյանի բարեգործական մենահամերգ:Ելույթ կունենան նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Պարի Պետական համույթը , Պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի պետական համույթը և այլք։ Համերգի կազմակերպիչները հորդորեցին բոլոր ցանկացողներին միանալ իրենց` նշելով, որ հովանավորների կարիք ունեն:

Հիշեցնենք`«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն ամբողջությամբ ֆինանսավորում է քաղցկեղով կամ արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժումը Հայաստանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: