Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». «Հեղափոխություն»՝ ԱԳՆ-ում. դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է նախարարի խորհրդական


  
դիտումներ: 75

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած,

«Սասնա ծռեր» խմբավորմանը հրապարակայնորեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական:

Անցած տարի Կարապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ՝ հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից:

Դուրս կդրվեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ուղղակի անմիջապես հետկանչման հրամանագրերով: Թերեւս հիմա կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը մտավ ԱԳՆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: