Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը


  
դիտումներ: 58

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ միասին Աննա Հակոբյանը դիտել է «Լինում է չի լինում» թատրոն-ստուդիայի ղեկավար Նվարդ Մանսուրյանի բեմադրած տիկնիկային երաժշտական ներկայացումը` հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա. ներկայացումը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:






Մեկնաբանություններ - 2

agob.k     16.07.2019 isk muys havakaj dolarner ur yn anna ?

agob.k     16.07.2019 isk muys havakaj dolarner ur yn anna ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: