Հայերեն   English   Русский  

Հակառակորդի կրակոցից Հայաստան-Նախիջևան սահմանին հրդեհ է բռնկվել


  
դիտումներ: 68

Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով երեկ՝ հուլիսի 15–ին, հրդեհ է բռնկվել Խաչիկ համայնքի մոտակայքում։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է և անցել հայկական կողմ։

«Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց համայնքապետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: