Հայերեն   English   Русский  

ԱՄՆ գերգաղտնի ռազմակայանը Նևադա անապատում տեսնել ցանկացողներին ՌՕՈՒ-ն զգուշացրել է ծանր հետևանքների մասին


  
դիտումներ: 62

ԱՄՆ ռազմաօդային ուժերը խստորեն նախազգուշացրել են 600 հազար մարդու, որոնք ծրագրել են գրոհել ԱՄՆ գերգաղտնի ռազմակայանը Նևադա անապատում։ Նրանց նպատակը նշանավոր 51 գոտին է, որտեղ նրանք ցանկանում են գտնել այլմոլորակայինների, տեղեկացնում է Americaru-ն։

Ավելի քան 600 հազար մարդ ցանկություն է հայտնել մասնակցելու «Փոթորիկ 51 գոտում. նրանք չեն կարող կանգնեցնել մեզ բոլորիս» միջոցառմանը։ Նախաձեռնողները մասնակիցներին հրավիրում են հավաքվել եւ ուղեւորվել ռազմաօդային բազա, որն արդեն վաղուց շրջապատված է գաղտնիության շղարշով դավադրության տեսության կողմնակիցներից տարածվող լուրերի պատճառով։

Հաշվի առնելով անվտանգության բարձր մակարդակն ու կայանի խիստ գաղտնի բնույթը, ՌՕՈւ ներկայացուցիչները նախազգուշացնում են կատակասերներին 51 գոտի ներխուժման հնարավոր հետեւանքների մասին։

ՌՕՈւ մամուլի քարտուղար Լորա Մակէնդրյուն հրապարակել է նախազգուշացում պոտենցիալ իրավախախտների համար, որ պահպանությունը նրանց վրա կրակելու իրավունք ունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: