Հայերեն   English   Русский  

Ասանժը Էկվադորի դեսպանատունը «միջամտության շտաբի» է վերածել. CNN


  
դիտումներ: 186

WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը «Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու շտաբի է վերածել»: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով լրագրողների ձեռքում հայտնված «նոր փաստաթղթերին»: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ասանժին հետևելու մասին զեկույցները բացահայտում են, թե ինչպես է նա ղեկավարել մի շարք բացահայտումներ, որոնք «ցնցել են ԱՄՆ-ում 2016 թ. նախագահական ընտրարշավը»:

Հեռուստաալիքը նաև նշում է, որ Ասանժը «հանդիպումներ է ունեցել ռուսների հետ» և դեսպանատանը արագ ինտերնետ կապ է պահանջել, որպեսզի կարողանա «իրավիճակը վերահսկել»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ամերիկյան և եվրոպական հարցերով պետական նախարար Ալան Դունկանը հայտարարել էր, որ WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի այն երկրներին, որտեղ մահապատիժ է գործում:

Հունիսին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել էր, որ ստորագրել է Ջուլիան Ասանժի արտահանձնման մասին ԱՄՆ-ի խնդրագիրը:

Բրիտանական դատարանը Ասանժի արտահանձման գործով դատավարությունը 2020թ. փետրվարի վերջին է նշանակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: