Հայերեն   English   Русский  

ԲԴԽ նիստ է հրավիրվել Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով. Գրիգոր Բեկմեզյան


  
դիտումներ: 64

Այսօր՝ հուլիսի 16-ին, ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեկմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեկմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը հուլիսի 18-ին ԲԴԽ նիստ են հրավիրել Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: Բեկմեզյանը կից ներկայացրել է նիստ հրավիրելու պահանջը:

«Հարգելի Ժողովուրդ,

Ցանկանում եմ հայտնել, որ ես եւ իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորեւ)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,-գրել է ՍԴ անդամը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: