Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզի Իսահակյան գյուղում խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր են գրանցվել


  
դիտումներ: 88

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում վերջին օրերին անասունների անկման դեպքեր են գրանցվել։ Գյուղում ընդհանուր առմամբ մի քանի տնտեսության 10 հորթեր են սատկել, ընդ որում 6-ը՝ մի ընտանիքին պատկանող։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խոշոր եղջերավոր անասունները վարակվել են «Խշխշուկ» հիվանդությունից։

«Վարակի արդյունքում սատկել են մինչև 2 տարեկան հորթերը, նրանց միսը օգտագործման համար պիտանի չէ։ Մեր անասնաբույժը ուրիշ գյուղի անասնաբույժից պատվաստանյութ է խնդրել, բերել 300 անասունի ներարկել ենք, երեկ արդեն «Անասնաբուժական ՊՈԱԿ»–ից ստացել ենք պատվաստանյութ»,–ասաց համայնքապետը։

Վարչական ղեկավարը նշեց, որ անասունների անկման մասին տեղեկացրել է խոշորացված Անի համայնքի ղեկավարին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: