Հայերեն   English   Русский  

Պարոն Ծառուկյան եկեք մի օրում մեր խնդիրը լուծեք, որ հասկանան սա Կառավարություն չի մանկապարտեզ է. Քաղցրաշենի բնակիչները նստացույց սկսեցին


  
դիտումներ: 175

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, որ առավոտից բողոքի ակցիա են սկսել Կառավարության շնեքի դիմաց, քիչ առաջ նստացույց սկսեցին: Նրանք բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։

Գյուղացիների խոսքով՝ համայնքի բնակիչները ոռոգման ջրի սակավության պատճառով թշնամացել են. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, մենք Նիկոլի դեմ ոչինչ չունենք, իր դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկեն, էսօր ամբողջ գյուղը չոքել ա, ասում է վարկի տոկոսն եմ իջացնում, ինչ վարկ, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինի»։

Ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ կարծում են, որ միայն նա կարող է հարցին լուծում տալ. «Փաշինյանը պետք է բոլորին ձգի, մարդիկ իրենց տեղում չեն, մարզպետն իր տեղում չէ, մարդկանց փողոցից բերել–դրել են պաշտոնի, շշկռվել են։ Ես մարզպետին խնդրել եմ 800 մ ջրագիծ գծի, մեր գյուղապետարանը ասում է մենք 20-30 տոկոսը կտանք, մնացածը ՋՕ–ն թող տա, ՋՕ–ն էլ չի անում»։

Ցուցարարները նշում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չգա իրենց հետ հանդիպման և խնդիրը չլուծի, ապա իրենք Գագիկ Ծառուկյանին են դիմելու:

«Պարոն Ծառուկյան եկեք մի օրում մեր խնդիրը լուծեք, որ հասկանան սա Կառավարություն չի մանկապարտեզ է»,-ասում են ակցիայի մասնակիցները և վանկարկում՝ Նիկոլ քայլ արա, մեզ ջուր տուր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: