Հայերեն   English   Русский  

Հուլիսից հետո զորակոչվածներն այս տարի չեն կարողանա մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին. ԳԹԿ փոխտնօրեն


  
դիտումներ: 1235

Այսօր՝ հուլիսի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասաց, որ

հուլիսի վերջին կամ հուլիսից հետո բանակից զորակոչվածներն այս տարի չեն կարողանա մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին։

«Ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց չի կարողանա օգնել։ Նրանք ովքեր գալիս են հուլիսից հետո, մեկ տարի կորցնելու են։ Կարծում եմ՝ պետք է զորակոչի օրենքը փոխվի կամ ընդունելության կարգը»,–նշեց նա։

Նշենք, որ քննությունների լրացուցիչ փուլն այս տարի անցկացվելու է հուլիսի 16-ից 21-ը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: