Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանին առընթեր կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տրանսպորտի ոլորտի հարցերով. Սիսակ Գաբրիելյան


  
դիտումներ: 73

Այսօր՝ հուլիսի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մեկնաբանելով հնարավոր բարեփոխումները տրանսպորտի ոլորտում, ասաց, որ

վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, իրեն առընթեր կստեղծվի աշխատանքային խումբ, և, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ, պատասխանատու կառույցներից բացի, տրանսպորտի հարցերի քննարկումներին կմասնակցեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Նա տեղեկացրել է, որ նման մի հանդիպում արդեն կայացել է։

«Այն ընթացել է բավական արդյունավետ։ Ես հույս ունեմ, որ նման հանդիպումներում մենք կկարողանանք մշակել երկարաժամկետ հայեցակարգ և ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարություն մեր երկրում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վարչապետի բարեփոխումների պլանը, որոնք առաջիկա մեկ կամ երկու ամսում պետք է նախաձեռնվեն կառավարության եւ խորհրդարանի կողմից։ Խոսքը բալային համակարգ մտցնելու մասին է»,- ասել է Գաբրիելյանը։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ» հկ ղեկավար Պողոս Շահինյանն էլ անդրադառնալով երթևեկության ոլորտում սպասվող փոփոխություններին՝ ասաց, որ վարման բալային համակարգը պատժի միջոց է, որի շնորհիվ քաղաքացին կարող է զրկվել վարորդական իրավունքից, եթե չկարողանա սահմանված ժամկետում կառավարել մեքենան:

Ընդ որում նա նշեց, որ կարող է տպավորություն ստեղծվել կարծես ամբողջ հասարակությունը որոշել է հետևել վարորդներին: Վարորդներն էլ իրենց հերթին բողոքում են հետիոտնից: Դրա համար ճանապարհները պետք է այնպես նախագծվեն, որ անգամ վարորդի թույլ տված սխալի դեպքում դրա հետեւանքներն այդքան ծանր չլինեն: Դրա համար օրինակ կան «պառկած ոքստիկաններ»: Սակայն դա բավական չէ: Մենք վարչապետին համալիր մոտեցում ենք առաջարկել», - ասաց Շահինյանը:

Հկ ղեկավարն ընդգծեց, որ քաղաքացիական կամքի բացակայության դեպքում տրանսպրոտային ոլորտում խնդիրները չեն կարող ինքնըստինքնյան լուծվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: