Հայերեն   English   Русский  

Պակիստանը ներել է Հնդկաստանին և բացել օդային տարածությունը


  
դիտումներ: 118

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների սրումից հետո Պակիստանն, այնուամենայնիվ, որոշել է բացել երկրի օդային տարածքը կոմերցիոն բոլոր թռիչքների համար: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, այժմ Պակիստանի երկինքը բաց է բոլոր չվերթների համար: Սակայն դրանք բոլորը, այնուամենայնիվ, պետք է համաձայնեցնել օդային տեղաշարժի ծառայության հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանն ու Հնդկաստանը Քաշմիրի շրջանում փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ:

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը սրվեց փետրվարի 14-ից հետո: Այն ժամանակ մահապարտ ահաբեկիչը Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգում պայթեցրել էր իրեն զինվորականների հարևանությամբ: Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով Հնդկաստանում 40 զինվորական էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: