Հայերեն   English   Русский  

​Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել


  
դիտումներ: 85

Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու:

Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: