Հայերեն   English   Русский  

Կոնստանտին Օրբելյանը դիմել է ոստիկանություն


  
դիտումներ: 177

Աշխարհահռչակ դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել։

Ոստիկանությունից հայտնեցին, որ Օրբելյանը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 3 տարի առաջ մի քաղաքացու առանձնապես խոշոր չափերի գումնար է տվել, որը սակայն մինչ օրս հետ չի ստացել։

Օրբելյանը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին Երևան նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է այդ գումարին։ Խոսքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի մասին է։

Դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: