Հայերեն   English   Русский  

Իրանը ԱՄԷ-ի լցանավ է զավթել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 174

Իրանը Միացյալ Արաբական Էմիրություններին (ԱՄԷ) պատկանող լցանավ է զավթել: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքի թվիթերյան միկրոբլոգը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, նավն իբրև Պանամայի դրոշի ներքո է տեղաշարժվել, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական նավակները ստիպել են անձնակազմին նավը իրանական պետության տարածքային ջրերի ուղղությամբ ընթանալ:

Նշվել է, որ ԱՄԷ-ն դեռևս որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին:

Ընդ որում՝ ինչպես նշվել է, ներկայումս չի հաջողվել անձնակազմի հետ կապ հաստատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: