Հայերեն   English   Русский  

ՋՕ-ի ներկայացուցիչը բողոքի ակցիա սկսած Քաղցրաշենի բնակիչների հետ գնաց տեղում խնդրին ծանոթանալու


  
դիտումներ: 152

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա սկսած Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման էր եկել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, որը պնդում էր, որ համայնքի բնակիչների մեծ մասը պայմանագիր չունեն Ջրային կոմիտեի հետ։

Բնակիչներն էլ հակադարձեցին. ՋՕ–ի հետ պայմանագիր ունեն, սակայն ջուր չեն ստանում, իսկ ՋՕ ներկայացուցչի խոսքով՝ 520 հեկտարից միայն 140 հեկտարը պայմանագիր ունեն։

Արտաշատ ջրօգտագործողների ընկերության Քաղցրաշեն տեղամասի պետը հայտնել էր, որ պոմպը այս պահին մղում է 160 լ/վ ջուր, գյուղացիները սակայն նշում էին, որ 2 օր առաջ ընդամենը 50 լ/վ է կազմել:

Գյուղացիները և ՋՕ ներկայացուցիչները որոշեցին գնալ Քացրաշեն և տեղում համոզվել՝ արդյոք պոմպը այդքան ջուր մղում է, թե ոչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ցույց են անում, պահանջելով գյուղին ապահովել իրենց հողատարածքների ոռոգման ջրով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: