Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան


  
դիտումներ: 217

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

Նշենք, որ առաջին ատյանի երկու դատավորներ, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել են, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները։ Երկու դեպքում էլ դատարանը համարել է, որ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։

Դատախազությունը համարում է, որ թե՛ Արմեն Գևորգյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումներն օրինական են: Դատախազության բողոքները Վերաքննիչ քրեական դատարանն արդեն վարույթ է ընդունել։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: