Հայերեն   English   Русский  

Ցնցվող Մերկելին ալկոհոլիզմի մեջ են կասկածել


  
դիտումներ: 244

Գերմանիայում վերջերս մշտապես ցնցվող դաշնային կանցլեր Անգելա Մերկելին սկսել են ալկոհոլիզմի մեջ կասկածել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Պետր Բիստրոնը: Գրում է Kp.ru-ն:

Նրա խոսքերով՝ Գերմանիայի ժողովուրդն անընդհատ քննարկում է Մերկելի պարբերաբար կրկնվող ցնցումները: Նրանց կարծիքով՝ դա թերևս ալկոհոլիզմի նշան է:

«Կամ միգուցե նույնիսկ Պարկինսոնի հիվանդության նշան», - հավելել է Բիստրոնը:

Պատգամավորը խորհուրդ է տվել կանցլերին հոգ տանել իր առողջության մասին, քանի որ հասարակության մեջ նրա ցնցումներն արդեն առնվազն երեք անգամ կրկնվել են: Բացի այդ, նա ընդգծել է, որ Մերկելը պետք է նաև բժշկական հետազոտություն ենթարկվի:

«Սակայն, ցավոք, Մերկելի վիճակը կարելի է համեմատել ԵՄ-ի ներկայիս վիճակի հետ՝ երկու դեպքում էլ խնդիրները ակնհայտ են, բայց երկու դեպքում էլ դրանք անտեսվում են», - եզրափակել է Բիստրոնը:

Ավելի վաղ իր առողջական վիճակը մեկնաբանելով՝ Մերկելը հայտարարել էր, որ մտահոգվելու կարիք չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: