Հայերեն   English   Русский  

2 օր առաջ 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանության բաժանմունք


  
դիտումներ: 433

Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դուրյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել Ավան-Առինջի 34-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 18.30-ին, տղամարդը ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: