Հայերեն   English   Русский  

Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ զբաղվելու է Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հարցով


  
դիտումներ: 272

Այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ որոշել է զբաղվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի վտարման հարցով:

«Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին:

Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ:

Միեւնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որեւէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու եւ արդյունավետ լուծում տալու նպատակով»,-գրել է Թանդիլյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: