Հայերեն   English   Русский  

Հրդեհ՝ Չարենցավանում գործող կահույքի արտադրամասում


  
դիտումներ: 236

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել՝ 12:16-ին:

Պարզվել է, որ թիվ 720 ավտոտնակի մոտակայքում այրվել են 7 փայտյա դռներ, 4 պատուհան և ավտոտնակի տանիքի երեսպատում` մոտ 2 քմ: Տուժածներ չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: