Հայերեն   English   Русский  

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ


  
դիտումներ: 282

Հուլիսի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ-Հալբուսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձավ նաև Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի ունեցած մեծ դերը և նշանակությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: