Հայերեն   English   Русский  

Տիգրան Պասկևիչյանն ազատման դիմում է գրել


  
դիտումներ: 259

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, արմատական փոփոխությունների պատրաստ չեն։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական կայքի իր էջում։

Արա Շիրինյան

«Այսօր դիմում գրեցի և ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության»,–գրել է նա։

«Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկայում, այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտքերով, գաղափարներով, առաջարկություններով օգնեցին ինձ այս երկուսուկես ամսվա ընթացքում»,–գրել է նա։

Նա նշել է նաև, թե պետք չէ մտածել, գարունը հանրայինում աշնանն է գալու։

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մարտի 11-ին հայտարարված մրցույթում ընտրել էր Արա Շիրինյանը, որն էլ իր խորհրդական էր նշանակել Պասկևիչյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: