Հայերեն   English   Русский  

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ


  
դիտումներ: 77

Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել էր ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել էր և անցել հայկական կողմ, որը գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել էին՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: