Հայերեն   English   Русский  

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղիի փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը


  
դիտումներ: 53

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Կոտայքի մարզպետի հարցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին:

Նշենք, որ Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները շուրջ 30 տարի համայնքը ղեկավարած Ֆրոնտիկ Թևոսյանի 72–ամյակի կապակցությամբ նրան նվեր էին մատուցել և 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ՝ համայնքի 18 փողոցներն անվանվել են նրա անունով։

Փողոցները Թևոսյանի անունով անվանափոխելու ավագանու որոշումն ընդունվել էր 11 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:

Նախկին գյուղապետի 60-ամյակի կապակցությամբ էլ գյուղի երաժշտական դպրոցն էին անվանակոչել իր անունով։

Ֆրոնտիկ Թևոսյանը 30 տարուց ավելի ղեկավարել է Նոր Գեղի համայնքը և հրաժարական էր տվել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

2019թ. փետրվարին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Նոր Գեղիի համայնքապետ է ընտրվել ՔՊ–ական Վարդան Պապյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: