Հայերեն   English   Русский  

​Բարձրագույն դատական խորհուրդը համալրված կազմով նիստ է անցկացրել


  
դիտումներ: 153

Բարձրագույն դատական խորհրդի՝ համալրված կազմով հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 15-ին:

Մինչ օրակարագային հարցերի քննարկումը Խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Խորհրդի նորընտիր դատավոր անդամներ Ռուբեն Վարդազարյանին, Մեսրոպ Մակյանին, Նախշուն Տավարացյանին՝ նշեց, որ Խորհրդի կազմի համալրմամբ այսուհետ հնարավոր կլինի կազմակերպել Խորհրդի արդյունավետ աշխատանքը:

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները ևս ողջունելով գործընկերներին՝ իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ ի նպաստ համատեղ կառուցողական աշխատանքի:

Հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ստացել էր 111 ձայն, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը՝ 83 ձայն:

Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանն էլ, համաձայն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների, երդվելով ստանձնեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի իր լիազորությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: