Հայերեն   English   Русский  

Ելփին գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր է հակառակորդը ակտիվ կրակում է


  
դիտումներ: 58

Հակառակորդը Նախիջևանից հուլիսի 11-ից սկսած կրակում է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնում է համայնքի վարչական ղեկավար Խորեն Ավետիսյանը:

«Ամսի 11-ին սահմանի մոտ կրակել են, հրդեհ է բռնկվել, զինվորականները հանգցրել են, մենք էլ իրենց հետ, ամսի 13-ին՝ ժամը մոտ 21.00-ին կրակեցին, ընկավ գյուղի վերևի կողմը, ճանապարհից ներքև՝ ցորենի արտերի մոտ, 35 հոգի երիտասարդներով հավաքվեցին, գնացին, հանգցրին, ավտոյով գնալուց էլի կրակեցին, 15 մեքենայով էինք, ասացի առանձնացեք։ Ամսի 14-ի երեկոյան կրակել են գյուղի վրա՝ կեսգիշերին, ամսի 15-ին մի 9 հատ են կրակել, էլի գիշերը, երեկ էլի կրակել են, ընկել է տան տանիքը, մարդը բաղնիքում լողանալուց է եղել, ուժեղ ձայն է լսել, ժամը մոտ 22.00-ին, երեք գնդակ է ընկել, մեծ ընտանիք է, երեխաներ կան, գյուղի ամենավերջին տունն է ընկել, Կարմիր խաչին ենք տեղեկացրել»,–նշեց նա։

Խորեն Ավետիսյանի խոսքով՝ հուլիսի 11-ից սկսած վերջին օրերին բավականին հաճախակիացել են կրակոցները. «Հիմնականում կրակում են, որ ցորենի արտերում հրդեհ բռնկվի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: