Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին


  
դիտումներ: 118

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստի շրջանակներում հայտարարել է, որ ներկայիս վարչակազմը «հսկայական առաջընթաց է արձանագրել» ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թրամփը նաև ընդգծել է, որ Փհենյանի հետ պայմանավորվածությունների ժամանակավոր շրջանակները կարևոր չեն:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել միջկորեական սահմանի ապառազմականացված գոտում:

Հանդիպումից հետո ամերիկացի առաջնորդը հայտարարել էր շփումները շարունակելու Վաշինգթոնի և Փհենյանի պլանների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: