Հայերեն   English   Русский  

Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 94

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ հրթիռների մշակման ծրագրի վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Առաջին անգամ իրանցիները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իրենց հրթիռային ծրագրերի շուրջ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:

Այնուհետև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հաստատել է պետքարտուղարի հայտարարությունը:

«Նրանք ցանկանում են խոսել, տեսնենք, թե ինչ կլինի», - հայտնել է Թրամփը:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու դեպքում հնարավորություններ կստեղծվեն Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: