Հայերեն   English   Русский  

​Ո՞ւմ ականջներն են երևում ծայրահեղական հեղափոխականների հետևից


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 157

Արհեստական օրակարգով ու ծայրահեղ հեղափոխական կոչերով գործող բոլոր ուժերը բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ կառավարվել ու կառավարվում են արտաքին ուժերի, իսկ ավելի կոնկրետ՝ թշնամական երկրների կողմից։

Բոլշևիկներին, օրինակ, ֆինանսավորել էր 1–ին աշխարհամարտում Ռուսաստանի թշնամի հանդիսացող Գերմանիան։

Դժվար չէ կռահել, թե որ երկրներն են շահագրգռված Հայաստանում ծայրահեղական տրամադրություններ տարածելու և աշխարհաքաղաքական վեկտորի հետ կապված կտրուկ քայլեր իրականացնելու հարցում։

Ուշագրավն այն է, որ մեզ մոտ գործող, ծովից ծով պահանջող «ռազմահայրենասիրական» շրջանակները ծպտուն չեն հանում Բոլթոնի պլանի թեմայով, բայց, արի ու տես, որ կարող են բոցաշունչ ելույթներ ունենալ, ասենք, որևէ «ճ» կլասի ռուս վերլուծաբանի հայտնած ցանկացած մտքի կապակցությամբ։

Միայն թուրք–ադրբեջանական դուետի շահերը Հայաստանում լոբբինգ անող շրջանակները կարող են ձայնակցել Բոլթոնի պլանին, ըստ որի՝ ռուսական ռազմաբազան պետք է հանվի Գյումրիից, և Հայաստանը պետք է մաս կազմի հակաիրանական կոալիցիային։ Քանզի մտավոր հետամնացի համար էլ է պարզ, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության զրոյացումը նշանակում է թուրքական ազդեցության մեծացում և հայկական պետականության վտանգում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: