Հայերեն   English   Русский  

Մալազիայի նախկին թագավորը և ռուս գեղեցկուհին ամուսնալուծվել են


  
դիտումներ: 336

Մալայզիայի նախկին թագավոր Մուհամեդ V, սուլթան Քելանթանը, ամուսնալուծվել է «Միսս Մոսկվա -2015» գեղեցկության մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինայից: Այդ մասին հայտնում է New Straits Times պարբերականը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի աղբյուրները նշում են, որ ամուսնության լուծարման փաստաթղթերը Սինգապուրի դատարան ներկայացվել են հունիսի 22-ին, իսկ ամուսնալուծության գործընթացն ավարտվել է հուլիսի 1-ին:

Նախկին ամուսինների նման որոշման պատճառները և մանրամասները չեն բացահայտվել, սակայն ըստ տեղական ԶԼՄ-ների, կողմերը ներկայացրել են իսլամի մեջ ամուսնալուծության ամենախիստ պատճառներից մեկը` անդառնալի:

Մուհամեդը V Օքսանա Վոևոդինինայի հետ ամուսնացել էր 2018 թ. նոյեմբերի վերջին:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մերձմոսկվայում:

Հետագայում լրատվամիջոցները հաղորդել էին, որ միապետը հրաժարվել է գահից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: