Հայերեն   English   Русский  

Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի վարկանիշի երրորդ հորիզոնականն է զբաղեցրել


  
դիտումներ: 440

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg Billionaires Index վարկանիշի գոյության յոթ տարիների ընթացքում առաջին անգամ զիջել է դիրքերը՝ երկրորդ հորիզոնականից երրորդում հայտնվելով: Գործարարի ակտիվները 107 մլրդ դոլար են գնահատվում: Գրում է Russian.rt.com-ը:

Թարմացված ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է ֆրանսիական շքեղության ապրանքների վաճառքով զբաղվող LVMH (Louis Vuitton Moët Hennessy) կորպորացիայի ղեկավար Բերնար Առնոն: Նրա կարողության արժեքը գնահատվում է 108 միլիարդ դոլար:

Վարկանիշի առաջատար 125 միլիարդ դոլարով շարունակում է մնալ առցանց առևտրով զբաղվող Amazon ընկերության հիմնադիր և սեփականատեր Ջեֆ Բեզոսը:

Forbes ամսագրի վարկածով 1994 թ. ի վեր 2018 թ.Բիլ Գեյթսն առաջին անգամ կորցրեց առաջատարությունը աշխարհի ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: