Հայերեն   English   Русский  

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է


  
դիտումներ: 155

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հուլիսի 17-ի ցերեկը, 18-ին հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից»՝

Երևանում հուլիսի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+34,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +35+37,

Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,

Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+38։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: