Հայերեն   English   Русский  

ՎԵՏՕ շարժման անդամները ծաղիկներ են խոնարհել՝ ոգեկոչելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը


  
դիտումներ: 73

Այսօր՝ հուլիսի 17-ին, ՎԵՏՕ հասարակական շարժման ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի մոտ՝ ոգեկոչելով 3 տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբի 30-ից ավելի անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի համայնքում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի դարպասները, ներս են մտել և գրավել զորամասը: Ապստամբության հետևանքով 3 ոստիկան էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: