Հայերեն   English   Русский  

Չկա որևէ երաշխիք, որ Նիկոլին հավասարակշռությունից չեն հանի ու չեն դրդի այնպիսի քայլերի, որոնց հետևանքները բոլորիս վրա է շատ թանկ նստելու


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 67

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը խուզարկել են, կնքել, համակարգիչը տարել։

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը խուզարկել են, կնքել, համակարգիչը տարել։

Մի կողմ դնենք իրավական հարթությունը (ակնհայտ ճնշում է իշխանությանը հակառակված դատավորի վրա, եթե չասենք վենդետտա)։

Այս կարգի կոպիտ ու փնթի ճնշման գործողությունը խոսում է այն մասին, որ Նիկոլին շատ հեշտ է հունից հանել ու դրդել անզգույշ, չմտածված քայլերի։

Դա, վստահ եմ, տեսնում ու հասկանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրից դուրս, այդ թվում և մեր հարևանները։ Չկա որևէ երաշխիք, որ պետք եղած ժամանակ նույն ձևով Նիկոլին հավասարակշռությունից չեն հանի ու չեն դրդի այնպիսի քայլերի, որոնց հետևանքները բոլորիս վրա է շատ թանկ նստելու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: