Հայերեն   English   Русский  

Տեղյակ ենք, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը. Գրիգոր Բեկմեզյան


  
դիտումներ: 211

Այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։

«Տեղյակ ենք, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չենք կարող ասել։ Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասել է նա։

ՀՔԾ-ից հաստատել են այն տեղեկությունը, որ երեկ՝ հուլիսի 16–ին, ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Վերջինս դատարանում քննում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: