Հայերեն   English   Русский  

Արսեն Թորոսյանն արձակուրդում է, այդ պատճառով չի մասնակցել այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկմանը. Ալինա Նիկողոսյան


  
դիտումներ: 108

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այն հարցին, թե ինչու այսօր նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցել ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության կողմից հրավիրված «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին հրավիրված էր նախապես:

«Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթացել «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով, որից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է հետեւյալը.

«Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է հրավեր։ Խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն վերաբերում է նրանց ղեկավարած ոլորտներին: Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հենց այսօր նամակով դիմելու եմ վարչապետին»:

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ նախարարին հրավիրել են տվյալ նիստին մասնակցելու եւ Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։

Սակայն, ընձեռնված հնարավորությունը եւ բարձրացված հարցի կարեւորությունը գնահատելով՝ առաջարկվել է առողջապահության նախարարության անունից նիստին մասնակցի ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, որն էլ այսօր ներկա է գտնվել քննարկմանը»,–գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: