Հայերեն   English   Русский  

ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է. ոստիկանությունը արձագանքել է դժգոհություններին


  
դիտումներ: 165

ՊՊԾ գնդում 2016 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին նվիրված մի քանի կազմակերպություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել, սակայն միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներից ոմանք դժգոհել են, թե իրենց թույլ չեն տվել մտնել պարեկապահակային գնդի տարածք:

Ինչպես Անկախին տեղեկացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանությունը առաջին անգամ այս արարողությանը մասնակցողների հայտնում է, որ նախորդ տարիներին հազարավոր քաղաքացիներ նույնպես իրենց հարգանքի ու երախտիքի տուրքն են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հենց գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին, և տարածք չեն մտել, քանզի ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը հատուկ պահպանվող տարածք է, ուր քաղաքացիական անձանց մուտքն արգելված է:
«Համոզված ենք՝ եթե այսօրվա միջոցառման կազմակերպիչները նախորդ տարիներին մասնակցած լինեին հիշատակի արարողություններին, թյուրիմացության մեջ չէին ընկնի և անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չէին գցի հանրությանը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: