Հայերեն   English   Русский  

Փաշինյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը


  
դիտումներ: 321

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում։ ՀՀ վարչապետը հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառուցակարգերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսել:

«Կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վենետիկի հանձնաժողովը հայտարարությամբ բեղմնավոր էր գնահատել Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և հավելել, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: