Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Եթե փոխելու են ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն


  
դիտումներ: 279

«Հրապարակ» թերթը գրում է. «Որեւէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- երեկ «Ազատության» հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝

նկատի ունենալով ՍԴ-ի փոփոխությունը: «Մանիպուլյացիայի հեղինակները 4 սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան եւ հանրապետական խորհրդարանական մեծամասնություն», որոնք «ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են»։

Մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր․ «Նիկոլ Փաշինյանին` վարչապետ, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրել է նախկին Ազգային ժողովը, որը, ինչպես Նիկոլն է ասում, ընտրվել է ընտրակաշառքի միջոցով: Նիկոլը նաեւ ասում է, որ ՍԴ կազմն էլ այդ նույն ԱԺ-ն է ընտրել: Ի՞նչ է ստացվում` երբ խոսքն իրենց է վերաբերում, լեգիտիմ են, հենց ՍԴ-ին` լեգիտի՞մ չեն: Էդ դեպքում` եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.07.2019 ahavasik ays abuch varjabed ink nir jugaqin mej inqav
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: