Հայերեն   English   Русский  

​Վեր կաց ու գնա Իջեւան, վեր կաց ու գնա․․


Մարգարիտա Եսայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 381

Հա, ժողովուրդը միշտ ճիշտ է, դո՞ւ էիր ասում, դըմփ-դըմփ-հու, ուրեմն ճիշտ էնաեւ այսօր, դու եկար փողոց փակելով, փողոցներում պառկելով,

շտապ օգնության մեքենաների առաջը փակելով, բնականոն քաղաքային կյանքը կաթվածահար անելով, դե հիմա վեր կաց ու գնա քո հայրենի Իջեւան, գնա, կանգնի ժողովրդի առաջ եւ ասա, որ ոստիկանը մերն է, որ ոստիկանի վրա չի կարելի ձեռք բարձրացնել, գնա եւ ասա , որ հարցերը այդպես չեն լուծվում, որ փողոց եւ ճանապարհ փակելը հարցերի լուծում չի կարող լինել, վեր կաց եւ գնա Իջեւան, քո հայրենի համայնք, գնա կանգնիր մարդկանց եւ ոստիկանների միջեւ, կանգնիր, քեզնով պաշտպանիր երկու կողմերին էլ, որովհետեւ այս սոդոմ-գոմորը դու ես ստեղծել մեր երկրում, կարգն ու կանոնը դու ես վերացրել, վեր կաց եւ գնա Իջեւան, գնա, մարդկանց լսիր, բացատրիր, ասա՝ թավշյա եղեք թավիշով իրար հետ շփվեք, գնա, վեր կաց ու գնա Իջեւան, մարդիկ մեղք են, անմեղ ոստիկանները մեղք են, իրենց գործից զրկվող քաղաքացիները մեղք են, կրակն են ընկել քո ձեռքը, քո փողոց փակելու ձեռքը, իրենք այլ բան չունեն անելու, իրենք տեսան , որ դու փողոց փակելով դարձար վարչապետ, հիմա իրենք պարզապես ուզում են իրենց գործից չզրկվել, իրենց ընտանիքները էդ փայտով պահել, ուզում են ապրել, դու նրանց ձեռքից մի խլիր վերջին փայտի կտորը, դրանով նրանք տուն են պահում, դու գնա , վեր կաց եւ գնա Իջեւան, որոնիր քո կորցրած կախարդական փայտիկը, չե՞ս գնում, գոնե լայվ մտի, հանդարտեցրու մարդկանց, մի խոսք ասա, մտիր էդ քո անտանելի լայվը եւ խոսիր մարդկանց հետ, հանդարտեցրու կողմերին, ասա, ասա, որ ոստիկանը ձերն է/մերն է/, ոնց կուզես, ասա, բայց մի լռիր, էս արդեն ռեալ կյանքն է, էս քո համար Հրայրին հարցազրույց տալ չի, վեր կաց ուն գնա Իջեւան, գնա, գնա, գնա , 25 եւ ավելի ոստիկան է վիրավորվել, քաղաքացիներ են վիրավորվել, ինչ ես նստել բարձրում, իջիր, իջիր եւ գնա մարդամեջ, գնա Իջեւան, թե կարող ես․․․․

Հ․Գ․Էդ որ ՊՊԾ-ն գրավող ահաբեկիչներին իրար հետեւից ազատ արձակեցիր, գլխիդ գալիքը չէիր պատկերացնո՞ւմ․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: