Հայերեն   English   Русский  

​Զելենսկին պայման է առաջադրել «նորմանդական» գագաթնաժողովի անցկացման համար


  
դիտումներ: 222

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նոր պայմաններ է առաջարկել վեցերորդ «նորմանդական» գագաթնաժողովի անցկացման համար: Գրում է Gazeta.ru-ն:

Զելենսկու խոսքերով՝ «նորմանդական» ձևաչափը երկու տարի չի աշխատել, ուստի նախքան Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը անհրաժեշտ է երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնել:

Նա հիշեցրել է, որ երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին: Զելենսկին նաև հավելել է, որ առաջիկա հանդիպումը պլանավորված է և միայն դրանից հետո որս երկրների նախագահները կկարողանան հանդիպել միասին և խոսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: