Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում զինվոր է վիրավորվել:


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 91

Ադրբեջանում զինվոր է վիրավորվել

Ադրբեջանական բանակի սադրանքների արդյունքում թշնամու բանակում զինվոր է վիրավորվել:

Ադրբեջանի տարածած պաշտոնական տեղեկության համաձայն զինվորին վիրավորել են հայկական բանակի զինծառայողները՝ Նոյեմբերանի կողմից:

Վիրավորը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ջեյհուն Բայրամովն է:

Դեպքից հետո առաջնագիծ է բարձրացել նաև ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը:

Ադրբեջանական կողմը օրեր առաջ սադրիչ գործողություններ էր իրականացնում նաև Նախիջևանի հատվածում, մեծ է հավանականությունը, որ Նոյեմբերյանի կողմից ևս փորձ է կատարվել սադրել մեր բանակին ու ստացել են արժանի ու մի բան էլ ավել պատասխան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: