Հայերեն   English   Русский  

​Մելանյա Թրամփը հայրենիքում քննադատության է արժանացել


  
դիտումներ: 608

Վերջին օրերի ընթացքում արևմտյան լրատվամիջոցները սկսել են հաճախ տեղեկություն տարածել այն մասին, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ կարող է հայրենի Սլովենիա այցելել: Գրում է Gazeta.ru-ն:

The Daily Beast պարբերականի փոխանցմամբ՝ երկրի մի քանի հայտնի կանայք, այդ թվում՝ արվեստագետներ, գրողներ, գործարարներ, իրավաբաններ և բնապահպաններ, որոշել են գլոբալ հարցեր քննարկելու և ուշադրության արժանացնելու նպատակով նրան անձնական հրավեր ուղարկել:

Նրանցից մեկը նշել է, որ տարիներ շարունակ Մելանյան որևէ ուժեղ հայտարարություն չի հնչեցրել, ինչը կարծես այնքան «անհանգստացնող չէ, որքան ամոթալի է»:

Ակտիվիստներից մեկն էլ նշել է, որ երիտասարդության տարիներին Միացյալ Նահանգների առաջին տիկինն ավելի խիզախ էր, և նա պետք է ավելի ակտիվ մասնակցի միգրանտներին ազատ արձակելու գործընթացին:

Սլովենիայի կանայք ցանկանում են նրան գործելու հնարավորություն տալ: Բացի այդ կանանցից շատերին հետաքրքրում է, թե ինչու է Մելանյան իրեն այնպես դրսևորում, կարծես Սլովենիան իր համար հետաքրքիր չէ: Աղբյուրներից մեկի համաձայն `առաջին տիկինը պետք է անկախանա և մտածի սեփական գլխով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: