Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանը դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին


  
դիտումներ: 202

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկիրը չի ընդունում Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն:

Զախարովան նշել է, որ այդ հարցը գտնվում է Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների ոլորտում:

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը չի կարող ընդունել այդ քաղաքականությունը, երբ միակողմանիորեն և ագրեսիվ ճնշում գործադրելով, երկրները առաջ են քաշում իրենց շահերը:

Զախարովայի խոսքերով՝ պատժամիջոցների ճնշումը չպետք է լինի միջազգային քաղաքականության և դիվանագիտության հիմքը:

«Դա հանգեցնում է շատ ծանր հետեւանքների», - ընդգծել է Զախարովան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները Թուրքիային դեմ պատժամիջոցներ կկիրառի С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: