Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 19.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները (խմբագրված)


  
դիտումներ: 142

Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 1000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 200 քմ,

Սյունիքի մարզի Ձագեձոր գյուղում՝ 2100 քմ, Չապնի գյուղում՝ 5 հա բուսածածկույթ և 2 հա այգի,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 6 հա և 7000 քմ, Կարբի գյուղում՝ մոտ 800 քմ խնձորի այգի,

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ 3000 քմ, Մխչյան գյուղում՝ 100 հակ անասնակեր և մոտ 2 հա խոտածածկույթ, Ոսկետափ գյուղում՝ 4500 քմ, Արևաբույր գյուղում՝ 400 քմ եղեգն,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 800 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: