Հայերեն   English   Русский  

Հարգելի պարոն վարչապետ մենք դեռ սպասում ենք. սևազգեստ մայրերը կրկին կառավարության դիմաց էին,տեսանյութ


  
դիտումներ: 192

Բանակում ոչ մարտական պայմաններում 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էր: Գոհար Սարգսյանը պնդում է, որ իր որդու ու էլի մի քանի զոհված զինվորների մահվան դեպքի վերաբերյալ գործերը, որոնք ըստ Վերաքննիչ քրեական դատարանի նոր քննության պետք է ենթարկվեին, կամ դեռ չեն վերաբացվել, կամ նախաքննությունը պատշաճ չի ընթանում:

«Առաջին ատյանի դատարանը որդուս մահվան գործը կասեցրեց: Մենք դիմեցինք Վերաքննիչ քրեական դատարն՝ բողոքելով կասեցման դեմ: Բողոքելու պահանջը սա էր, որ չի պարզվել մահվան պատճառը, չի գտնվել մեղավոր անձ ու չի գտնվել այն կայանը, որտեղից էլետրահարվել է որդիս»,-ասում է Գոհար Սարգսյանը:

Նա նշում է, որ անգամ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո գործում ոչ մի փոփոխություն չի եղել:

«Ես պահանջում եմ արդար դատաքննություն: Թող քննեն, կամ ասեն որդիս էլեկտրահարվել է, կամ ասեն սպանել են, գտնեն սպանողին, ես էլ հանգստանամ: Արդեն 12 տարի է որդիս մահացել է, բայց գործով այդպես էլ հստակ դատական ակտ չեն կայացնում»:

Տիգրան Օհանջանյանի մայրը նշում է, որ Փաշինյանը հանդիպել է իրենց ու ասել, որ իրենց խնդիրն առաջնային է ու դրան լուծում են տալու:

«Անցել է տարիուկես, ոչ մի առաջընթաց չկա, բազմիցս դիմումներ ենք գրել, հանդիպել ենք Նաիրի Սարգսյանի՝ Փաշինյանի օգնականի հետ, ասել ենք, որ ոչ մի քայլ չի արվում մեր որդիների գործերի հետ կապված, բայց այդ հանդիպումներն էլ արդյունք չեն տվել: 1 ամիս առաջ դիմում ենք գրել վարչապետին, որ ընդունելություն ենք ուզում, բայց դրանից էլ տեղեկություն չկա: 2018 թվականին, երբ ընտրություն էր, Նիկոլ Փաշինյանը մեզ ասաց՝ սպասենք, տեսնենք եթե քննչական մարմինները ոչինչ չեն անում, գործը կտեղափոխենք Ազգային անվտանգություն, բա ու՞ր է հարգելի պարոն վարչապետ, մենք դեռ սպասում ենք, որ գործերը պետք է քննվեն»:

Գոհար Սարգսյանն ասաց, որ այսօր Կառավարություն է եկել հստակ իմանալու համար՝ երբ իրենց կընդունի վարչապետը, բայց կառավարությունից հստակ պատասխան չեն տվել:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է սևազգեստ մայրերը պայքարում են, որ ոչ մարտական պայմաններում զոհված իրենց որդիների մահվան գործերը վերաբացվեն և արդար դատաքննություն ընթանա:






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.07.2019 hegj diqin havadum yk ays sdahos u anparoyaqan nikolin tuk ir mod vojharner yk
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: