Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարց չկա օրակարգում


  
դիտումներ: 178

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը մեկնաբանել է ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցնելու մասին որոշումը։

Որոշումը կայացրել էր Պենտագոնը։ Գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան անտեսեց ամերիկյան ղեկավարության բոլոր այն կոչերը, որոնք վերաբերում էին Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառվող S-400-ներից հրաժարվելուն։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ թեև Թուրքիայի հետ խնդիրներ կան, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարց չկա Հյուսիսատլանտյան դաշինքի օրակարգում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է։ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր նման հարց օրակարգ չի բերել, որովհետև բոլորս կապված ենք միմյանց հետ։ Թուրքիայի ավանդը ՆԱՏՕ-ում և ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունները շատ ավելի խորը և ընդգրկուն են, քան F-35-ների հարցը։ Ես S-400-ների խնդիրը ամենևին չեմ արժեզրկում, բայց ՆԱՏՕ-ի համար դաշնակից Թուրքիան ավելին է, քան S-400-ների խնդիրը»,-հավելել է Ստոլտենբերգը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: