Հայերեն   English   Русский  

2018 թվականի մայիսից հետո սա առաջին մտահոգիչ դեպքն է. Արթուր Վանեցյանը Իջևանում է


  
դիտումներ: 300

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում լրագրեղների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած բախումներին՝ ասաց, որ անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և իրավապահ մարմինների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին։

«Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո երևի թե առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որ մի կողմից՝ պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը և մյուս կողմից՝ ապահովվի օրենքի անվերապահ կատարումը։ Իմ այցելության հիմնական նպատակը դա է»,–նշեց նա։

Վանեցյանի խոսքով՝ մարզպետարանում պատրաստվում են խորհրդակցություն անցկացնել. «Բոլորս գնալու ենք մարզպետարան, անցկացնելու ենք խորհրդակցություն մարզպետի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Որոշելու ենք մեր հետագա անելիքները, կարծում եմ, որ այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին, մենք ասելով՝ իջևանցիները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իջևան է ժամանել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին: Երեկվանից Իջևան քաղաքում սկսված բողոքի ակցիաները երեկոյան վերածվեցին բախումների՝ ոստիկանների և փայտ վերավաճառող ցուցարարների միջև: 19 մարդ է ձերբակալվել: 1 տասնյակից ավելին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.07.2019 artur aveli lav a pahjik nuyn bes jer varjabed vorov andaneli vijaq bidi unenak hichejek sadam u kazafin
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: