Հայերեն   English   Русский  

Արդեն բոլոր սահմաններն անցնում են. change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է. Արա Զոհրաբյան


  
դիտումներ: 201

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր՝ հուլիսի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ օրեր առաջ իր կազմակերպած առցանց ստորագրահավաքի հայտարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ջնջվել է change.org-ի կողմից:

«ԱՐԴԵՆ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ

Տեղեկացնում եմ, որ change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:

change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ՝ «Մենք գրում ենք ձեզ, որ ձեր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվությունը հայտնաբերվել է որպես ատելության խոսք: Ինչպես բացատրված է մեր [Համայնքային ուղեցույցում] (https://www.change.org/about/community-guidelines ), մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը `ըստ տարիքի, գույնի ազգություն, ազգային ծագում, ռասայականություն, կրոն, սեռի, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, բժշկական վիճակը կամ վետերանների կարգավիճակ: Որպես այդպիսին, մենք ձեր միջնորդության մեջ ձեր միջնորդությունը / բովանդակությունը մերժեցինք:․․»:

Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան:

Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին:

Ու այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները:

#Ոչ_ստամբուլյան_կոնվենցիային»,-գրել է Զոհրաբյանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.07.2019 chad martik A.M.N Gogovurt ovker yn JEN KIDER achhari polor martasbanneru koger pohatrejin A.M.N.U aysorva seruntin nahahayrern yn A.M.N.HRECHNERU YRQIR A
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: